ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և շտապ նամակում խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիաները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների դեմ և կոչ է արել անհապաղ արտակարգ նիստ գումարել՝ վճռական գործողություններ ձեռնարկելով այդ հանցավոր ու սադրիչ գործողությունների դեմ՝ հաղորդում է Tasnim-ը։               
 

Ադրբեջանը հետևողականորեն հայատյաց գաղափարախոսություն է սերմանում. Գևորգ Դանիելյան

Ադրբեջանը հետևողականորեն հայատյաց գաղափարախոսություն է սերմանում. Գևորգ Դանիելյան
23.05.2022 | 07:36

Իմ որոշ նախկին ուսանողներ, որոնք պաշտոնյաներ են, ինձ գրում են, թե ինչո՞ւ եմ իսպառ բացառում այլընտրանքային, ասել կուզի՝ թուրքի ու ադրբեջանցու հետ բարեկամության քաղաքականությունը։

Սիրելիներս, ձեզ նաև այդ հարցում են թյուրիմացության մեջ գցել։ Ոչ միայն ես, այլև որևէ սթափ մտածող հայ հավատում է ոչ թե պատգամավոր գեներալի և այդ շարքում այլոց այն խոսքերին, թե իբր 100 տարուց ավել հանիրավի թշնամություն են սերմանել, այլ հավատում է փաստերին։ Իսկ փաստերը զորեղ են՝ թեկուզ հերոսների մասով. ովքե՞ր են մեր և իրենց հերոսները։


Իբր բարեկամություն տենչող թուրքի ներկայիս հերոսներն են մարդկային ոճրագործության՝ Հայոց եղեռնի պարագլուխները՝ թալեաթը, էնվերը, նազիմը, բազում այլ ճիվաղներ, որոնց անուններով կան հազարավոր քաղաքներ, փողոցներ, պուրակներ և այլն։ Ադրբեջանցին չի բավարարվել ռազմավարի պուրակով, այլ իր դասագրքերում անարգել, միջազգային հանրության խրախուսանքի ներքո խիստ հետևողականորեն հայատյաց գաղափարախոսություն է սերմանում։


Դե, իսկ ովքե՞ր են մեր հերոսները, ավելի լավ է չտարածվեմ, քանի դեռ պղծում ենք Թաթուլ Կրպեյանի, Մոնթեի և այլոց հիշատակները։
Հիմա ո՞վ է թշնամություն տարածում։
Հիմա պա՞րզ է, թե ինչու ենք կողմնակից, որպեսզի ցանկացած հարաբերության կարգավորման հիմքում դրվի ազգային գոնե նվազագույն շահերի ոտնահարումը բացառող նախապայման, այլապես կկորսվի եղածն էլ:

Դիտվել է՝ 10168

Մեկնաբանություններ